Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 946 Չեկի ռեկվիզիտները. 1. Չեկը պետք է պարունակի` 1) «չեկ» անվանումը. 2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին. 3) վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը. 4) վճարման արժույթի նշումը. 5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը. 6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը: Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որևէ մեկը, չեկ չէ: Չեկը, որը չի պարունակում նշում այն կազմելու տեղի մասին, համարվում է ստորագրված չեկ տվողի գտնվելու վայրում: Տոկոսների մասին ցուցումը համարվում է չգրված. 2. Չեկի ձևը և դրա լրացման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով: |