Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 707 Աշխատանքի գինը. 1. Կապալի պայմանագրում նշվում են կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում գինը որոշվում է սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան. 2. Աշխատանքի գինը կարող է որոշվել նախահաշիվ կազմելու միջոցով: Այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է կապալառուի կազմած նախահաշվին համապատասխան, նախահաշիվն ուժի մեջ մտնում և պայմանագրի մաս է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից. 3. Աշխատանքի գինը (նախահաշիվը) կարող է լինել մոտավոր կամ կայուն: Կապալի պայմանագրում այլ ցուցումներ չլինելու դեպքում աշխատանքի գինը համարվում է կայուն. 4. Եթե առաջացել է լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, որի պատճառով էապես ավելացել է աշխատանքի համար սահմանված մոտավոր գինը, կապալառուն պարտավոր է այդ մասին ժամանակին զգուշացնել պատվիրատուին: Պատվիրատուն, որը համաձայն չէ կապալի պայմանագրում նշված գնի ավելացման հետ, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից: Այդ դեպքում կապալառուն կարող է պատվիրատուից պահանջել վճարելու աշխատանքի կատարած մասի գինը: Կապալառուն, որը պատվիրատուին ժամանակին չի նախազգուշացրել պայմանագրում նշված գինն ավելացնելու անհրաժեշտության մասին, պարտավոր է կատարել պայմանագիրը` պահպանելով պայմանագրով որոշված գնով վարձատրություն ստանալու իրավունքը. 5. Կապալառուն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ պատվիրատուն` նվազեցնելու կայուն գինը նաև այն դեպքում, երբ կապալի պայմանագիրը կնքելու պահին բացառվում էր կատարվող աշխատանքների կամ դրանց համար անհրաժեշտ ծախսերի լրիվ ծավալը նախատեսելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. 6. Կապալառուի տրամադրած նյութերի և սարքավորումների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից նրան մատուցվող ծառայությունների արժեքի էական բարձրացման դեպքում, որը հնարավոր չէր կանխատեսել պայմանագիրը կնքելիս, կապալառուն իրավունք ունի պահանջել ավելացնելու սահմանված գինը, իսկ այդ պահանջը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու դեպքում լուծել պայմանագիրը` սույն օրենսգրքի 467 հոդվածին համապատասխան: |