Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը. 1. Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից, և ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը (բացառությամբ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի), ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 2. Լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումն իրականացնում է ըստ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի անվանման և պետական գրանցման համարի, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ ըստ անհատ ձեռնարկատիրոջ անվան, ազգանվան և պետական հաշվառման համարի, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ ըստ անվան, ազգանվան և անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի. 3. Եթե ծանուցում ներկայացրած անձը ներկայացված տեղեկատվության մեջ կատարել է սխալներ (այդ թվում՝ վրիպակներ, բացթողումներ, թերություններ), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության, ապա լիազոր մարմինը հաշվառումն իրականացնում է ըստ ներկայացված տեղեկատվության: Սխալ ներկայացված տեղեկատվության ներկայացման անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է ծանուցում ներկայացրած անձը. 4. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները և փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Լիազոր մարմինը պարտավոր է պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակել պաշտոնական կայքում. 5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը պարտավոր է վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման մասին պատշաճ ձևով տեղեկացնել լիազոր մարմնին այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 6. Լիազոր մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում. 7. Սույն հոդվածը՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրի փոփոխման մասով, տարածվում է միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք, սույն օրենքի համաձայն, պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում: |