FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37.3

Ագրեսիվ առևտրային գործելակերպը.
1. Առևտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը այլ պարագայում չէր կայացնի.
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առևտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության հանգամանքը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
    1) դրանց իրականացման ժամանակը, վայրը, բնույթը և (կամ) շարունակականությունը.
    2) սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսևորումը.
    3) տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին նա տեղյակ է, և որը կարող է ազդել սպառողի գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու վրա.
    4) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումն այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված իր իրավունքներից, ներառյալ՝ պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքը.
    5) անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը.
3. Ցանկացած դեպքում ագրեսիվ առևտրային գործելակերպ է համարվում`
    1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրային հարթակը` առանց ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման.
    2) սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը՝ հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37.3

3) գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.
    4) տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք (աշխատանք, ծառայություն) մատակարարելը սպառողին և դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը.
    5) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք (աշխատանք, ծառայություն) ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի.
    6) կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ, կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում: