Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. 1. Սելեկցիոն նվաճման հայտի պաշտոնական հրապարակման օրվանից մինչև տրված արտոնագրի մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը սելեկցիոն նվաճմանը տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն` համընդհանուր ծանոթացման դրված հավակնության սահմանման ծավալով: Սելեկցիոն նվաճման ժամանակավոր պահպանությունն ընդգրկում է սույն օրենքով արտոնագրատիրոջը տրվող բոլոր իրավունքները. 2. Ժամանակավոր իրավական պահպանությունը համարվում է չկայացած, եթե արտոնագիր տալը մերժելու մասին լիազորված մարմնի որոշման բողոքարկման հնարավորություններն սպառվել են. 3. Երրորդ անձինք, ովքեր օգտագործել են սելեկցիոն նվաճումը, սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակամիջոցում, դրա օգտագործման համար համապատասխան դրամական փոխհատուցում են վճարում արտոնագրատիրոջը: Փոխհատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այդ համաձայնության բացակայության դեպքում հարցը լուծվում է դատական կարգով. 4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակամիջոցը կարող է սկսվել այն օրվանից, երբ հայտատուն սելեկցիոն նվաճման մասին տեղեկացրել է դա օգտագործող անձին, եթե այդ օրը նախորդում է սելեկցիոն նվաճման հայտի պաշտոնական հրապարակման օրվան: |