FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  120

Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները.
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2. Ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը.
2.1. Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը.
2.2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական), հիմք ընդունելով տվյալ համայնքում ընտրողների թվի վերաբերյալ պետական լիազոր մարմնից նախապես ստացված տեղեկատվությունը: Սույն մասում նշված որոշման գործողությունը չի կարող դադարեցվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն.
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն.
5. Եթե համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության օրը հետաձգվում է երկու շաբաթով: