FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  61

Փոփոխությունների գրանցումը.
1. Կառավարիչները և օտարերկրյա կառավարիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում.
    1) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
    3) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
    4) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փոփոխություններ.
2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցել այդ փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված փոփոխությունների գրանցման արդյունքում կառավարչին տրամադրված լիցենզիայի, գրանցման վկայականի և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության վերաձևակերպման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կենտրոնական բանկը փոփոխությունները գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում այդ որոշմամբ բավարարում է նաև փոփոխության գրանցման միջնորդագրին կից ներկայացված լիցենզիայի, գրանցման վկայականի և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության վերաձևակերպման միջնորդագիրը.
3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
4. Փոփոխությունները գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  61

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցվելու պահից.
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագրերի բավարարման որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը պարտավոր է վերաձևակերպված գրանցման վկայականը, լիցենզիան և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը հանձնել կառավարչին.
7. Կառավարիչն իր կանոնադրական կապիտալի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարչի հետ չփոխկապակցված որևէ այլ բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են համապատասխան բանկի կողմից, և կառավարիչը չի կարող տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը.
8. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ կառավարչի, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության ղեկավարների մասնագիտական որակավորման վկայական ստանալու նպատակով կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ են ներկայացվել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
9. Կառավարչի գործունեության կանոնների փոփոխությունները դրանց տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ` ի գիտություն, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանց գրանցման պահանջ: