FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  19

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՈՒՆԴԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔ և ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ. Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության և ուժերի պահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է: Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով: Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ և անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով: Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և այդ մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաև հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին: Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը և ապացուցողական գործողություններին կամ դատական նիստին մասնակցելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ: