FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները.
1. Գլխավոր հարկադիր կատարողը`
    1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.
    2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
    3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.
    4) առաջարկություն է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.
    5) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
    6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.
    7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
    8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.
    11) սահմանում է բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
    12) կազմակերպում է ծառայողների հատուկ ուսուցումը.
    13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.
    14) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ: Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ.
2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար: 4. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը: