Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 34 Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունը. 1. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին. 2. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները. 3. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի` 1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը. 2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը. 3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը. 4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը. 5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը. 4. Սույն օրենքի իմաստով՝ հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումն է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքներ կատարելու դեպքում. 5. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար. 6. Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով. 7. Հավելավճարի կիրառման կարգը և չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին. 8. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով: |