FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

Հրավերի բովանդակությունը.
1. Հրավերը պետք է պարունակի`
    1) հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.
    2) մրցույթի ծածկագիրը.
    3) հայտերի պատրաստման հրահանգները.
    4) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը.
4.1) գնման գինը.
    5) գնման առարկայի բնութագրերը.
    6) հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրության կարգը.
    7) պայմանագրի նախագիծը.
    8) եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով, և մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.
    9) հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը, ներառյալ՝ գինը արտարժույթով ներկայացվելու դեպքում դրա փոխարժեքը.
    10) նշում այն մասին, որ առաջարկվող գինը, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի, ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով.
    11) հայտի, պայմանագրի և որակավորման ապահովումներին վերաբերող պահանջները.
    12) հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ՝ ձևը, տեղը, ժամկետը և հայտի լեզուն, հայտերի վավերականության ժամկետը.
    13) գնման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի քարտուղարի անունը և ազգանունը.
    14) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.
    15) տվյալ գնմանը վերաբերող` սույն օրենքի և իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.
    16) պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.
    17) գնման գործընթացի հետ կապված գործողությունները (անգործությունը) կամ ընդունված որոշումները բողոքարկելու՝ մասնակցի իրավունքը և կարգը.
    18) հայտը մերժելու հիմքերը.
    19) հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն.
2. Հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

1) գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).
    2) հայտով ներկայացնում է`
    ա. իր հաստատած հայտարարությունը` գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին. բ․ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ հղում գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջին, իսկ այլ իրավաբանական անձանց դեպքում՝ գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա սահմանված ձևով և կարգով։