FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը.
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին, սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝ Կ=Հ x Գ + ԿՀՍ x ԿՀՍԱ - ԿԿ բանաձևով, որտեղ` Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է, Հ-ն` սույն օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ), Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից), ԿՀՍ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժը՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը (պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածների հանրագումարը), ԿՀՍԱ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժի մեկ տարվա արժեքը (այսուհետ՝ մեկ տարվա արժեք), ԿԿ-ն՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալ պաշտոնը զբաղեցրած անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներից ձևավորված ամսական չափը (այսուհետ՝ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ).
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում.
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

1) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 55 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ կամ կուտակային բաղադրիչի մասնակից է, սակայն նրա համար առկա չէ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ,
    2) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 55 տոկոսի և նրան վճարվող կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է, և նրա համար առկա է կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ.
3.1. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-12.1-ին կետերում նշված պաշտոններն զբաղեցրած անձի` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով.
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 9-12.1-ին կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

1) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ կամ կուտակային բաղադրիչի մասնակից է, սակայն նրա համար առկա չէ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ,
    2) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի և նրան վճարվող կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է, և նրա համար առկա է կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ.
5. Սույն հոդվածով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել այն պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը, որից հաշվարկվել է կենսաթոշակը.
6. Սույն հոդվածով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է՝
    1) սույն օրենքով կենսաթոշակը նշանակելուց հետո անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում,
    2) նշանակված կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում.
7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված պաշտոնը զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս պաշտոնային դրույքաչափը ու հավելավճարը հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

8. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այդ մասում նշված հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով.
9. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ Կառավարության սահմանած կարգով։ Եթե սույն մասով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.
10. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12.1-ին կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը.
11. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12.1-ին կետերում նշված մասնագիտական ստաժում և 13-րդ կետում նշված 10 օրացուցային տարում, սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվառվում։