Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից. 2. Մինչև համացանցում հասանելի տիրույթում հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծումը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում: Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք չունեն պաշտոնական կայք, կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում կոլեկտիվ հանրագրերը հրապարակվում են նաև համայնքի վարչական շենքին հարող տարածքում այդ նպատակի համար հատկացված վայրում. 3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է, և Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում: 2018 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-15-Ն |