Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 76 ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԺՈՂՈՎՈՒՄ. 1. Ընկերության բաժնետերը ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով: Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին: Ժողովում բաժնետիրոջ ներկայացուցիչը գործում է Օրենսգրքի, օրենքի կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև գրավոր ձևով կազմված լիազորագրի հիման վրա: Լիազորագիրը պետք է պարունակի տեղեկություններ բաժնետիրոջ և նրա ներկայացուցչի մասին (անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, անձնագրային կամ պետական գրանցման տվյալները): Լիազորագրերը պետք է ձևակերպված լինեն Օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով: Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, բաժնետիրոջ ներկայացուցիչը կարող է մասնակցել ժողովում միայն լիազորագրի առկայության դեպքում: Նույն բաժնետիրոջ կողմից տրված երկու և ավելի լիազորագրերի առկայության դեպքում ուժի մեջ է համարվում վերջին լիազորագիրը: Ընկերության բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձանց ղեկավարները ժողովին ներկայանում են առանց լիազորագրի: Ընկերության բաժնետոմսերի անվանատիրոջ կողմից բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից ժողովին մասնակցելու համար լիազորագիր չի պահանջվում, և անվանատիրոջ լիազորությունները հավաստվում են սույն օրենքի 96.1-ին հոդվածով սահմանված կարգով. 2. Եթե Ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են ժողովում մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվանից, ամսից, ամսաթվից հետո, բայց մինչև ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ապա նշված ցուցակում ընդգրկված բաժնետերը պարտավոր է իրենից բաժնետոմսեր ձեռք բերած անձանց տրամադրել քվեարկելու լիազորագիր կամ ժողովում քվեարկել բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ ցուցումներին համաձայն: Նշված կարգը կիրառվում է նաև բաժնետոմսի յուրաքանչյուր հաջորդ փոխանցումների ժամանակ: |