Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 105 Մաքսային հայտարարագիրը. 1. Մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային հայտարարագրի հետևյալ տեսակները՝ 1) ապրանքների հայտարարագիր. 2) տարանցման հայտարարագիր. 3) ուղևորային մաքսային հայտարարագիր. 4) տրանսպորտային միջոցի հայտարարագիր. 2. Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում լրացվում է մաքսային արժեքի հայտարարագիր, որի մեջ ներկայացվում են տեղեկություններ ապրանքների մաքսային արժեքի, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի սահմանման մեթոդի, ապրանքների մաքսային մեծության, ապրանքների մասով գործարքի պայմանների և հանգամանքների մասին, որոնք առնչվում են ապրանքների մաքսային արժեքի սահմանմանը: Մաքսային արժեքի հայտարարագիրն ապրանքների հայտարարագրի անբաժանելի մասն է: Մաքսային արժեքի հայտարարագրի ձևը, էլեկտրոնային փաստաթղթի ձևով մաքսային արժեքի հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքը և ձևաչափը, դրանց լրացման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 3. Ապրանքների հայտարարագիրը կիրառվում է ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ: Տարանցման հայտարարագիրն օգտագործվում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում: Ուղևորային մաքսային հայտարարագիրն օգտագործվում է անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում: Տրանսպորտային միջոցի հայտարարագիրն օգտագործվում է միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման դեպքում, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 105 4. Մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանափակվում է միայն այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են մաքսային վճարների հաշվարկման և վճարման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման, մաքսային վիճակագրության ձևավորման, արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, ինչպես նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և անդամ պետությունների օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության համար. 5. Մաքսային հայտարարագրի ձևերը, էլեկտրոնային մաքսային հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կառուցվածքները և ձևաչափերն ու դրանց լրացման կարգերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ կախված սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մաքսային հայտարարագրի տեսակներից, մաքսային ընթացակարգերից, ապրանքների կատեգորիաներից, դրանք Միության մաքսային սահմանով տեղափոխող անձանցից. 6. Որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի և (կամ) Հանձնաժողովի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում: Որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր, եթե Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 105 Կախված այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) Միության մաքսային տարածքով՝ Հանձնաժողովն իրավասու է սահմանելու որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց օգտագործման դեպքերը և կարգը. 7. Որպես տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված տեղեկատվությունը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: |