FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45

Հայտի ըստ էության փորձաքննությունը.
1. Պետական լիազոր մարմինը հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար հայտարկված ապրանքային նշանի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին.
2. Նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան դիտողության կամ առարկության ստացման կապակցությամբ, նույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում նշված ժամկետներով: Ընդ որում, նույն հայտի վերաբերյալ մեկից ավելի դիտողություն և (կամ) առարկություն ստանալու դեպքում նշված ժամկետի կասեցման սկիզբ է համարվում դրանցից առաջինի ուղարկման թվականը, իսկ ավարտը՝ դրանցից վերջինի ստացման հետ կապված` սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասում նշված ժամկետի ավարտը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական լիազոր մարմինն ստուգում է՝
    1) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված մերժման բացարձակ հիմքերի առկայությունը.
    2) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված մերժման հարաբերական հիմքերի առկայությունը (իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա).
    3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան ստացված դիտողությունները և առարկությունները.
4. Պետական լիազոր մարմինը փորձաքննությունն անցկացնում է և հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում է կայացնում սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն կատարված ստուգման արդյունքների հիման վրա` հաշվի առնելով սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասում նշված որոշումը (դրա առկայության դեպքերում): Փորձաքննության արդյունքում կայացրած որոշման մասին պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում), ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձին.
5. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45

1) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.
    2) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).
    3) հայտարկված ապրանքային նշանի գրանցումը ենթակա չէ մերժման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի բացակայության պատճառով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցելու մասին.
5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական կամ սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն պարունակող ապրանքային նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուներին: Ծանուցագիրն ստանալու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, հայտատուները կարող են պետական լիազոր մարմին ներկայացնել իրենց դիրքորոշումը կամ հայտարկված ապրանքային նշանների հետ կապված հայտատուների միջև հարաբերությունները կարգավորող և սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգը կանխող համաձայնագիր.
5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուների ներկայացրած դիրքորոշումները և (կամ) համաձայնագիրը պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է սույն հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փորձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45

6. Պետական լիազոր մարմնի՝ ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները պետք է լինեն հիմնավորված։ Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կայացված որոշումներում պետք է նշվեն պատճառները և հիմքերը.
7. Եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, և դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, ապա պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին.
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա`
    1) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, կամ 2) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերին, և հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, իսկ ապրանքների և (կամ) ծառայությունների մյուս մասի համար մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45

8.1. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ կամ հայտարարություն է ներկայացնում նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն կամ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում ապրանքային նշանը մասնակի գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին.
9. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝
    1) հայտարարություն ներկայացնում է նշված բոլոր տարրերի նկատմամբ, կամ 2) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, կամ 3) նշված բոլոր տարրերի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ նշում է կատարում միայն այն տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, որոնց նկատմամբ հայտարարություն է ներկայացվել՝ այդ նշումը ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակվող պաշտոնական տեղեկությունների մեջ։ Այն տարրերի մասին, որոնց նկատմամբ ներկայացվել է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ որևէ գրառում չի կատարվում, և դրանք պահպանություն ստանում են ապրանքային նշանի գրանցման փաստի ուժով.
10. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ բերելով հիմնավոր փաստարկներ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45

11. Պետական լիազոր մարմինը կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, քննարկում է ներկայացված փաստարկները և որոշում է կայացնում չեղյալ ճանաչել նախորդ որոշումը և գրանցել ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումը.
12. Կրկնական փորձաքննության արդյունքում ընդունված որոշման մասին պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
12.1. Հայտի ըստ էության փորձաքննության, կրկնական փորձաքննության վարչական վարույթները կարող են կասեցվել հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն ուժի մեջ մտնելը: Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո.
13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչելու կամ փոփոխություններ կատարելու հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնելու ապրանքային նշանի գրանցման օգտին, որի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին։ Ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում: Ծանուցման պատասխան չստանալու կամ ժամկետում չստանալու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին: