Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան, լիցենզավորման, գրանցման և թույլտվության մասին որոշումները. 1. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է անժամկետ. 2. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել. 3. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան պարունակում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը, լիցենզիայով թույլատրվող կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակները, լիցենզիայի տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը. 4. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով. 5. Լիցենզիան տրվում է մեկ կամ մի քանի տեսակի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար: Լիցենզիան վերաձևակերպվում է յուրաքանչյուր այլ տեսակի ծառայություն մատուցելու լիցենզիա ստանալու կամ որևէ տեսակի ծառայության մատուցման լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆիրմային անվանման փոփոխության դեպքերում՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է մատուցել միայն կրիպտոակտիվներով այն ծառայությունը, որի համար ստացել է լիցենզիա. 7. Սույն հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված պահանջները տարածվում են նաև սույն օրենքի 22-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված թույլտվությունը տրամադրելու վերաբերյալ որոշումների վրա. 8.Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվության կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները՝ որպես Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում ծագող հարաբերությունները կարգավորող հատուկ նորմեր: |