FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  44

Հարկային պարտավորության ծագումը.
1. Հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում.
2. Հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի։ Օրենսգրքի 73-րդ գլխի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող հինգերորդ հարկային տարին լրանալուց հետո։ Հարկային մարմնին օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների կողմից (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով Օրենսգրքի 80․2-րդ գլխին համապատասխան տրամադրված տեղեկությանը վերաբերող գործարքների կամ հարկման ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությունների հետ գործարքների մասով հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո։ Օրենսգրքի` անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  44

3. Սույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով՝ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության կամ ի հայտ եկած այլ հանգամանքների հետևանքով անհնարին է դառնում ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման իրականացումը: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը սույն մասով սահմանված հիմքերով կասեցվում է այդ հիմքերի (կամ դրանցից որևէ մեկի) առկայությունը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով սահմանված՝ կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին: Սույն մասին համապատասխան՝ վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  44

6. Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում առկա անճշտություններ, որոնք Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշտել ճշտված հարկային հաշվարկների ներկայացման միջոցով կամ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշտվել Կառավարության սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման: Եթե սույն մասով սահմանված՝ հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկի գումարը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից: Սույն մասի կիրառության իմաստով՝ հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխություն չի կատարվում՝
    1) եթե, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լրացել են հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները.
    3) հարկ վճարողի մոտ իրականացվող ստուգումների կամ ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև դրանց կասեցման ժամանակահատվածում՝ ստուգմանը կամ ուսումնասիրությանը վերաբերող հարկի կամ վճարի գծով.
7. Օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  44

8. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ հարկ վճարողը դրան ծանոթանալու և համապատասխան բացատրություններ տալու հնարավորություն չի ունեցել, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացված` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները: