Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը կամ փորձագետ հաշվապահը իրավունք ունեն նորից անդամակցության համար դիմելու մասնագիտացված կառույցի անդամակցությունը դադարեցնելուց երեք տարի հետո. 6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը կամ փորձագետ հաշվապահն իրավունք ունեն անդամակցության համար նորից դիմելու մասնագիտացված կառույցին ոչ շուտ, քան անդամակցությունը դադարեցնելուց երկու տարի հետո. 7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի անդամակցության համար նորից դիմելու մասնագիտացված կառույցին ոչ շուտ, քան անդամակցությունը դադարեցնելուց երկու տարի հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը. 1. Մասնագիտացված կառույցին անդամակցությունը դադարեցվում է` 1) եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «6» գնահատական. 2) եթե, սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցման վերաբերյալ որոշմամբ սահմանված կասեցման ժամանակահատվածում կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացված չեն. 3) եթե աուդիտորական կազմակերպությունը, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն, տրամադրել է ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն. 2. Անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից, եթե այդ որոշումը, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի բողոքարկվել: Մասնագիտացված կառույցը, որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին. 3. Անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Բողոքարկման ընթացքում անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորական կազմակերպության, աուդիտորի և փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ, և մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է դադարեցված՝ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է անդամակցության դադարեցումը չեղարկելու վերաբերյալ որոշում: |