Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 21 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի երդումը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես (անուն, հայրանուն, ազգանուն), պաշտոն ստանձնելով հակակոռուպցիոն կոմիտեում, երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, կոռուպցիոն բնույթի հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նպաստել հասարակությունում կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության ձևավորմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները». 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով. 3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում: |