Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Երիտասարդները, երիտասարդական նախաձեռնող խմբերը, երիտասարդական աշխատողները, երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդական կենտրոնները. 1. Երիտասարդներն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու պետության և համայնքի կողմից երիտասարդներին ուղղված քաղաքականությունների մշակմանը, դրա շրջանակում նախատեսված ծրագրերին և միջոցառումներին, որպես անհատ հանդես գալու սեփական նախաձեռնություններով և մասնակցելու ու առաջարկություններ ներկայացնելու պետական կամ համայնքային մակարդակում կայացվող որոշումների շրջանակներում. 2. Երիտասարդական նախաձեռնող խմբերը կարող են հանդես գալ նախաձեռնություններով, մշակել և երիտասարդության շրջանում իրականացնել տարբեր ծրագրեր և միջոցառումներ, աջակցել երիտասարդական աշխատողներին համայնքներում իրականացվող երիտասարդական աշխատանքին. 3. Երիտասարդական աշխատողն իրականացնում է երիտասարդների կարիքների և ակնկալիքների վերհանմանը, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը միտված աշխատանք. 4. Երիտասարդական աշխատանքի տեսակները, աշխատանքի առանձնահատկություններով և երիտասարդների տարիքային խմբով պայմանավորված, սահմանվում են երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ. 5. Երիտասարդական կազմակերպությունը կարող է մասնակցել պետության կողմից երիտասարդությանն ուղղված ոլորտային քաղաքականությունների մշակման աշխատանքներին. 6. Երիտասարդական կենտրոնը գործում է երիտասարդական աշխատանքի սկզբունքներով և մեթոդաբանությամբ, ունի համապատասխան աշխատակազմ, նյութատեխնիկական միջոցներ և ֆիզիկական տարածք, իրականացնում է երիտասարդական աշխատանք և երիտասարդական ծրագրեր, կարող է մասնակցել համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքներին: |