FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  58

Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման հիմքերը.
1. Մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի) ընդունումը դրա՝ տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունեն պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտները.
2. Մինչև նորմատիվ իրավական ակտի ընդունումը դրա՝ տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունի այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը.
3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի՝ տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն Հանձնաժողովը կարող է ընդունել սեփական նախաձեռնությամբ: