Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45.5 Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը. 1. Փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարը, որին փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու փաստաբանական ակադեմիայի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ. 2. Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը՝ 1) ղեկավարում է ուսման և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման գործընթացը. 2) կազմակերպում է կառավարման խորհրդի որոշումների կատարումը. 3) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական ակադեմիայի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում փաստաբանական ակադեմիայի անունից. 4) ներկայացնում է փաստաբանական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում. 5) փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգերը և հաստիքացուցակը. 6) փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական ակադեմիայի ուսումնական ծրագրերը. 7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. 8) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության. 9) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: |