Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 17 Ընթերական. 1. Հարկադիր կատարողը կարող է կատարողական գործողությունների կատարմանը ներգրավել ընթերակայի՝ դրանց կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար. 2. Հարկադիր կատարողն ընթերակա ներգրավում է պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի և շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց զբաղեցրած բնակարանների, շենքերի և շինությունների բացման, զննության հետ կապված կատարողական գործողություններ իրականացնելիս, եթե անհնարին է նշված կատարողական գործողությունը սույն օրենքով սահմանված կարգով տեսանկարահանելը. 3. Ընթերակա կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը, որն ունակ է լրիվ և ճիշտ ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները. 4. Ընթերական ծանոթանում է կատարողական գործողությունների արձանագրությանը և ստորագրում այն՝ առկայության դեպքում շարադրելով իր դիտողությունները, ինչպես նաև ներկայացնելով տեղեկություններ կատարողական վարույթի մասնակիցների հետ իր հարաբերությունների մասին։ |