FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  310

Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը.
1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենսգրքի 311-րդ հոդվածով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
    1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 307-րդ, 308-րդ կամ 309-րդ հոդվածների դրույթներին.
    2) առկա է սույն օրենսգրքի 126-րդ կամ 127-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը.
    3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ.
    4) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասում է օրենքին.
    5) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում.
2. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը խոչընդոտ չէ մերժված պահանջը հայցային վարույթի կարգով ներկայացնելու համար: