FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  363

Հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցների ապօրինի շրջանառությունը.
1. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց առանց թույլտվության մուտք գործելու կամ համակարգչային տվյալը ոչնչացնելու, վնասելու, աղավաղելու կամ ուղեփակելու (մեկուսացնելու) կամ դրանք ապօրինի որսալու կամ դրան ապօրինի տիրանալու համար նախատեսված հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցներ կամ հատուկ հարուցիչով ծրագիր արտադրելը, պատրաստելը, մշակելը, ներմուծելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ արտահանելը՝ դա օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի ծրագրային կամ գործիքային միջոցը կամ ծրագիրն իրացնելը կամ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
    1) կատարվել է շահադիտական դրդումներով,
    2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    3) կատարվել է այլ հանցանքի կատարումը թաքցնելու կամ հեշտացնելու նպատակով կամ 4) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  363

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար, աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում), պատճենահանում կամ այլ ծանր հետևանք` պատժվում է` ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծրագրային կամ գործիքային միջոցը կամ ծրագիրն իրավասու մարմիններին կամովին հանձնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: