Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները. 1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կենսառեսուրսների (բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների), վտանգավոր թափոնների տեղափոխումը (ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում) կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության կամ լիցենզիայի առկայության դեպքում: Սույն հոդվածում նշված ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման մասին տեղեկատվությունը մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում տրամադրում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Տեղեկանքում ներառվում են ապրանքների նկարագիրը և ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, քանակը, ամսաթիվը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող այլ տեղեկություններ: բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն հոդվածում նշված տեղեկատվության ուսումնասիրության և տեղեկատվության մեջ ընդգրկված սուբյեկտներում սույն օրենքով սահմանված կարգով կատարած ստուգումների արդյունքների հիման վրա կարող է դիմել մաքսային մարմին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: 2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և հարկային մարմինների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ու իրավական այլ ակտերով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը ստուգման ակտը ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ: |