FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Առողջության համընդհանուր ապահովագրության պետական բյուջետային ֆինանսավորումը.
1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, սույն օրենքին ու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսավորումը՝ իր պարտավորությունների մասով ապահովագրավճարների վճարումները կատարելու միջոցով, ինչպես նաև նվազագույն ծավալների և լրացուցիչ ծառայությունների դիմաց փաստացի հատուցելու միջոցով.
2. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակում հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցման ենթակա տարեկան գումարի չափը՝
    1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված ապահովագրված անձի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ըստ սույն օրենքով սահմանված կարգի․ 2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան՝ ըստ Կառավարության սահմանած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների ֆինանսավորման կարգի.
3. Լիազոր մարմինը պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում ներկայացնում է Հիմնադրամի նախորդ տարվա կատարողականի վերաբերյալ զեկույցը (ներառելով ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ) և հաջորդ տարվա համար սույն օրենքի 7-11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ ընդգրկելով դրույթներ շահառուների, ապահովագրավճարի չափի, ապահովագրական փաթեթի, շահառուների՝ պետական բյուջեի հաշվին սուբսիդավորման, ինչպես նաև պահուստային ֆոնդի՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ։