Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 87 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս պետք է օտարվեն նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար: 2. Արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով: Սույն կետով սահմանված շենքերը և շինությունները կարող են օտարվել միայն համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի պահպանմամբ. 3. Ստորաբաժանված շենքերում, շինություններում, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում առանձին տարածքի (անշարժ գույքի միավորի) օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Ընդ որում, հողամասի մյուս մասնակիցները չունեն գնման նախապատվության իրավունք: |