FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  14

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ժամկետները.
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից (տեղեկությունները գաղտնագրելուց) սկսած, որպես գաղտնիք պահպանվում են՝
    1) գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 40 տարի,
    2) գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 30 տարի,
    3) գաղտնիության «Գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 20 տարի.
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված պաշտոնատար անձինք, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնելու գաղտնագրված տեղեկությունների` որպես գաղտնիք պահպանության նախկինում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր անգամ մինչև հինգ տարի ժամկետով.
3. Գաղտնիության դրոշմագիր ունեցող իրավական ակտերը որպես գաղտնիք պահպանվում են նրանց գործողության ընթացքում, և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է դրանց գործողությունը դադարելու օրվանից: