Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 26 Սպայական կազմի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը. 1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը. 2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: |