FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Անասնաբուժական դեղամիջոցներին ներկայացվող պահանջները.
1. Անասնաբուժական դեղամիջոցների կիրառումը, արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, առևտուրը կամ իրացումը կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվում են պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցներ.
3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է օրենսդրությամբ սահմանված Ա1 խմբի (ստիլբեններ, ստիլբենների ածանցյալներ, դրանց աղեր և եթերներ), Ա2 խմբի (հակաթիրոիդային նյութեր), Ա3 խմբի (ստերոիդներ` անդրոգեն, գեստագեն և էստրոգեն ակտիվությամբ օժտված նյութեր, բացի 17B-էստրադիոլից և նրա եթերանման ածանցյալներից, բետա համազդիչներից և պայմանականորեն արգելված կտղուցածնից), Ա6 խմբի (քլորամֆենիկոլ, նիտրոֆուրաններ, նիտրոիմիդազոլներ), Բ1 խմբի (հակամանրէային նյութերից սուլֆադիազին), Բ2ա խմբի (ֆեմբեբդազոլ, լևամիզոլ), Բ2զ խմբի (ցիպերմետրին), Բ3ե խմբի (մալախիտային կանաչ և լեյկոմալախիտային կանաչ, բյուրեղային վիոլետ և լեյկոբյուրեղային վիոլետ) նյութերի օգտագործումը, եթե`
    1) այդ նյութերը որևէ եղանակով նախատեսված է օգտագործել ցամաքային կամ ջրային կենդանիների պահման կամ բուծման ընթացքում կամ սպանդի կամ մարդու կողմից սննդում օգտագործելու համար նախատեսված ապրանքային տեսքով.
    2) մարդու կողմից սպառման համար շուկայահանվել են մթերատու և ջրային կենդանիներ, որոնց ներարկվել են վերոհիշյալ նյութերը, և նման կենդանիներից ստացվել է կենդանական ծագման մթերք կամ վերամշակված արտադրանք.
    3) դրանք հորմոնային ծագման արտադրանք են, որը`
    ա. հանդիսանում է որպես նստվածքային արտադրանք,
    բ. ունի կիրառումից հետո 15 օրից ավելի անասնաբուժական դեղամիջոցի դադարեցման ժամանակահատված,
    գ. չունի օգտագործման պայմաններ, կամ դրանք հայտնի չեն,
    դ. հնարավոր չէ հայտնաբերել (այդ թվում` թույլատրելի սահմանները գերազանցող) մնացորդների առկայությունը, կամ գոյություն չունեն ազդանյութեր (ռեագենտներ) կամ սարքավորումներ` վերլուծական մեթոդներով օգտագործելու համար.
    4) որպես բետա համազդիչներ պարունակող անասնաբուժական դեղամիջոց օգտագործման դեպքում ունեն բուժման ավարտից հետո 28 օրը գերազանցող դադարեցման ժամանակահատված.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

5) բուժիչ` թերապևտիկ նպատակներով ալիլային տրենբոլոն և բետա համազդիչ նյութեր պարունակող անասնաբուժական դեղամիջոցներ, որոնք ներարկվում են բտման և գիրացման շրջանի ընթացքում և վերարտադրողական կյանքի վերջում բուծվող գյուղատնտեսական կենդանիներին.
4. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է`
    1) թերապևտիկ նպատակներով գյուղատնտեսական կենդանիներին տեստոստերոնի, պրոգեստերոնի և դրանց ածանցյալների ներարկումը, որոնք գործածման տեղում ներծծվելուց հետո հիդրոլիզի ժամանակ հեշտությամբ արտադրում են ծնունդ առաջացնող միացություն և օգտագործվում են նաև ձվարանների թերֆունկցիան բուժելու նպատակով հեշտոցային պարույրների տեսքով, սակայն ոչ իմպլանտի միջոցով.
    2) ալիլային տրենբոլոնի կիրառումը ձիերի համար, որն ընդունվում է բերանային կամ բետա համազդիչների ձևով, այն պայմանով, որ կիրառվեն օգտագործման հրահանգին համապատասխան.
    3) բետա համազդիչների կիրառումը ներարկման եղանակով կովերին` ծննդաբերության ժամանակ ծննդալուծում առաջացնելու նպատակով.
    4) ջրային կենդանիներին` փոքր ձկներին սեռը փոխելու նպատակով. առաջին երեք ամիսների ընթացքում բուժել անասնաբուժական դեղամիջոցներով, որոնք ունեն անդրոգեն` այրածին ազդեցություն, և թույլատրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: