FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  58

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԴՐԱՆՑ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ.
1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամաս տրամադրելու վերաբերյալ դիմումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են մերժվել, եթե`
    1) դիմումում նշված` հողամասի օգտագործման նպատակը չի համապատասխանում քաղաքաշինական, հողաշինարարական փաստաթղթերին.
    2) հողամասի տրամադրումը կարող է խախտել այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Գոյություն ունեցող օբյեկտների ընդլայնման համար հողամասեր տրամադրելու վերաբերյալ դիմումները կարող են մերժվել նաև, եթե դիմումի առարկա հողամասը կարող է որպես առանձին գույքային միավոր տրամադրվել հրապարակային սակարկությունների միջոցով, ինչպես նաև, եթե հողամասի տրամադրման արդյունքում ծագում է լրացուցիչ սերվիտուտ սահմանելու անհրաժեշտություն.
2. Հողամասերի տրամադրման վերաբերյալ դիմումները կարող են մերժվել նաև օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված հիմքերով.
3. Հողամասերի տրամադրման վերաբերյալ դիմումները մերժելու մասին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են բողոքարկվել դատարան.
4. Հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումը համարվում է դիմումի մերժում.
5. Դատական ակտերը հիմք են հողամասերի նկատմամբ իրավունքների ձևակերպման համար: