FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Ընթերական, նրա իրավունքները և պարտականությունները.
1. Ընթերական վարույթի առարկայով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որը վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է ապացուցողական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար: Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները.
2. Ընթերական իրավունք ունի՝
    1) ամբողջությամբ դիտարկելու համապատասխան ապացուցողական գործողության ընթացքը.
    2) ծանոթանալու համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությանը.
    3) ապացուցողական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաև արձանագրությանը ծանոթանալիս կատարելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.
    4) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.
    5) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ.
3. Ընթերական պարտավոր է՝
    1) վարույթն իրականացնող մարմնի և ապացուցողական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան վարույթին ներգրավված անձանց հետ իր հարաբերությունների մասին.
    2) սկզբից մինչև վերջ մասնակցել համապատասխան ապացուցողական գործողության կատարմանը.
    3) ենթարկվել ապացուցողական գործողություն կատարող անձի կարգադրություններին.
    4) չլքել համապատասխան ապացուցողական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության.
    5) չհրապարակել ապացուցողական գործողությանը մասնակցելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.
    6) ստորագրել համապատասխան ապացուցողական գործողության արձանագրությունը: