Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Ապահովագրությունը կարգավորող իրավական ակտերը. 1. Հայաստանի Հանրապետությունում ապահովագրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 2. Սույն օրենքով պահանջվող Կենտրոնական բանկի կարծիքը և եզրակացությունը պետք է ներառվեն Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման մեջ, որն ընդունվում է տվյալ կարծիքի կամ եզրակացության հիման վրա. 3. Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի և լիցենզավորում իրականացնող հանձնաժողովի ակտերը դատական կարգով, իսկ լիցենզավորում իրականացնող հանձնաժողովի ակտերը՝ նաև վերադասության կարգով (որի դեպքում բողոքը քննում է Կենտրոնական բանկի խորհուրդը) կարող են բողոքարկվել այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են այդ ակտերով: |