Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը. 1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է. 2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ ուղղված՝ 1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելմանը. 2) հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկված անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը. 3) հատուկ ժամանակավոր միջոցների կիրառմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փաստացի հավասարությանը հասնելու և նրանց հիմնարար ազատություններն ու իրավունքներն ապահովելու նպատակով: |