FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Արյան ռեեստրի վարումը.
1. Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը.
2. Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
3. Արյան ռեեստրում գրանցված դոնորների մոտ շրջապատի համար վտանգավոր հիվանդություն կամ վարակակրություն հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար.
4. Արյան ռեեստրում գրանցված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են այլ անձանց տրամադրվել օրենքով նախատեսված դեպքերում: