FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  9

Պաշտպանի գործունեությանն աջակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պարտականությունը.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Պաշտպանին անվճար և հնարավոր կարճ ժամկետում տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև այլ կերպ աջակցել նրա աշխատանքներին.
2. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները և պարզաբանումները պետք է Պաշտպանին ուղարկվեն հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ ավելի կարճ ժամկետ նշված չէ.
3. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից: Արագ արձագանքման շրջանակներում Պաշտպանի պահանջի դեպքում սույն մասում նշված մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք և ներկայացուցիչները պարտավոր են Պաշտպանին կամ նրա ներկայացուցիչներին տրամադրել անհապաղ աջակցություն.
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման.
5. Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթերը, ինչպես նաև Պաշտպանի հարցումները կամ նրա կողմից ուղարկվող այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ գրաքննության: Դրանք իրավասու մարմինների կամ կազմակերպությունների կողմից ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին: