Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 20 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. Ձերբակալված և կալանավորված անձանց համար ստեղծվում են սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող նյութակենցաղային պայմաններ: Ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ նորմերին: Ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից` յուրաքանչյուր անձի համար: Ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղ և անկողնային պարագաներ: Ձերբակալված և կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտության դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով: |