FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Լիցենզավորված անձանց մասին տեղեկատվությունը.
1. Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար.
2. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով՝ երեք օրվա ընթացքում, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն: Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք, որի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերի չափը: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տրամադրվել առցանց: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից իրենց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում՝ անվճար: Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն անվճար նրանց կարող են տրամադրվել առցանց.
3. Լիցենզավորող մարմինները լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում կատարված գրանցումների կամ դրանց փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղյակ են պահում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

4. Լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները, դրանք ընդունելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում: Լիցենզավորող մարմինները լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում: Լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի գործողության կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում` դրանց ստացման օրվանից՝ տասն օրվա ընթացքում: