Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ article 19 Կամավոր աշխատանքի կազմակերպումը օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա քաղաքացիների կամավոր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում. 1. Կազմակերպությունն իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հրավերով սույն օրենքով կամ այլ օրենքով սահմանված կարգով կարող է կամավորին գործուղել օտարերկրյա պետություն՝ կամավոր աշխատանք կատարելու. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքը կարգավորվում է սույն օրենքով կամ այլ օրենքով, ընդունող պետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և կամավոր աշխատանքի մասին պայմանագրով. 3. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու նպատակով կարող է հրավիրել օտարերկրյա քաղաքացիների՝ սույն օրենքով կամ այլ օրենքով սահմանված կարգով. 4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված միջոցները տրամադրվում, կամ ծախսերը փոխհատուցվում կամ հատուցվում են կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կարգով՝ Կազմակերպության կամ ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության միջոցների հաշվին. 5. Մինչև տասնչորս տարեկան անձինք Կազմակերպության միջոցով օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքում կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ և պատասխանատվությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացված) անձանց: |