Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Բաժնի պետի լիազորությունները. Բաժնի պետը` 1) կազմակերպում և վերահսկում է բաժնի աշխատանքները. 2) գլխավոր հարկադիր կատարողի սահմանած կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություններ. 3) իրականացնում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, համապատասխան նախարարի հրամանների, որոշումների և ցուցումների, գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, ցուցումների կատարումը, միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին բաժնի ծառայողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին. 4) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ նրան հայտնված բացարկի հարցը. 5) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողի գործողությունների դեմ բերված բողոքները, վերացնում անօրինական որոշումները` այդ մասին իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին. 6) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է բաժնի դեպոզիտ հաշիվը: |