Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. գիտական և գիտատեխնիկական գործունեություն` ձեռք բերած գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն, ներառյալ` ա) հիմնարար գիտական հետազոտություններ` բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն, բ) կիրառական գիտական հետազոտություններ` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտություններ. փորձարարական մշակումներ` գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված գործունեություն. ինովացիոն գործունեություն` գիտական արդյունքների օգտագործմանը, նոր արդյունքների ստացմանը, թողարկվող արտադրանքի որակի բարձրացմանը և ծախսերի նվազեցմանն ուղղված գործունեություն. գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականություն` պետության քաղաքականության բաղկացուցիչ մաս, որն արտահայտում է պետության վերաբերմունքը գիտական ու գիտատեխնիկական գործունեության նկատմամբ, որոշում այդ բնագավառում պետական մարմինների գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները, ուղղությունները և եղանակները. գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունք` նոր գիտելիքներ կամ լուծումներ բովանդակող ու տեղեկատվության ցանկացած կրիչի վրա գրանցված գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեության արդյունք, որը կարող է ներդրվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում. գիտնական` գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 գիտական աշխատող` գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձ. ճարտարագիտատեխնիկական աշխատող` գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպությունում կամ բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող և գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ. գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող` պետական հավատարմագրում անցած բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսական կազմի աշխատող, որն իրականացնում է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն. գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն (այսուհետ` գիտական կազմակերպություն)` կազմակերպություն, որը, անկախ իր կազմակերպական-իրավական ձևից, հիմնականում իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն, զբաղվում է գիտական կադրերի պատրաստմամբ. գիտական դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններով գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին գիտական հետազոտությունների իրականացման նպատակով անհատույց տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ. գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ` տվյալների հավաքման, վերլուծության և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ գիտական կազմակերպությունների, դրանց ենթակառուցվածքների, կառավարման, տնտեսական և հետազոտական գործընթացների, ինչպես նաև աշխատողների (այդ թվում՝ ոչ գիտական) մասին, որոնք անհրաժեշտ են պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման, մշտադիտարկման և գնահատման ամբողջ գործընթացը լիարժեք կազմակերպելու համար: |