Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 7 Մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները. 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. 2. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են հիմնարկի՝ 1) անվանումը. 2) գտնվելու վայրը. 3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները. 4) կանոնադրությունը. 5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը. 6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր. 3. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար. 4. Զինվորական մշակութային հիմնարկները կարող են գործել ռազմական թանգարանի, պանթեոնի կամ հուշահամալիրի, սպայի տան տեսքով. 5. Զինվորական լրատվական հիմնարկները կարող են գործել պաշտոնաթերթի, էլեկտրոնային լրատվամիջոցի, ռազմագիտական հանդեսի տեսքով, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնել հեռուստատեսային և ռադիոլրատվական ծրագրերի միջոցով. 6. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, հիմնարկի կանոնադրությամբ. 7. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 7 8. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, հիմնարկի կանոնադրությամբ: |