FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  77

ԺՈՂՈՎԻ ՔՎՈՐՈՒՄԸ.
1. Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 50-ից ավելի տոկոսին: Եթե ժողովը տևում է մեկ օրից ավելի, ապա յուրաքանչյուր օրվա համար իրականացվում է ժողովի մասնակիցների գրանցում.
2. Եթե Ընկերության բաժնետերերին սույն օրենքով սահմանված կարգով քվեաթերթիկներ են ուղարկվել, ապա քվորումի հաշվարկման և քվեարկության արդյունքների ամփոփման համար Ընկերության կողմից հաշվի են առնվում նաև մինչև ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահն ստացված քվեաթերթիկներով տրամադրվող ձայները.
3. Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում: Չկայացած ժողովի փոխարեն գումարվող նոր ժողովն իրավասու է, եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 30-ից ավելի տոկոսին: Ընկերության բաժնետերերի ծանուցումը նոր ժողովի գումարման մասին կատարվում է սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, իսկ սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում` ժողովի գումարման օրվանից առնվազն 10 օր առաջ: Եթե քվորումի բացակայության պատճառով չկայացած ժողովի գումարման ամսաթիվը տեղափոխվում է 20 օրից պակաս ժամկետով, ապա այդ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի նոր ցուցակ չի կազմվում: