FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը.
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները (այսուհետ՝ դիմորդ) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
    1) գրանցման և լիցենզավորման դիմումը.
    2) դիմորդի անվանումը, կապի միջոցները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ)․ 3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում՝ դիմորդի գործարար ծրագիրը.
    4) դիմորդի իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնադրությունը.
    5) դիմորդի ֆիրմային անվանման գրանցման հայտը․ 6) դիմորդի իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնների նախագծերը.
    7) դիմորդի իրավասու կառավարման մարմնի որոշումը դիմորդի ղեկավարներ նշանակելու մասին.
    8) ղեկավարների գրանցման համար դիմումը և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
    9) դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքի 28-րդ հոդվածով և Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը.
    10) կանոնադրական կապիտալի՝ Կենտրոնական բանկում կամ դիմորդի հետ չփոխկապակցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
    11) դիմորդի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
    12) դիմորդի՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
    13) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    14) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
2. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

3. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ.
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող գործող անձը կրիպտոակտիվներով լրացուցիչ (ևս մեկ կամ ավելի) ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
    1) կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի դիմումը.
    2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի՝ իրավասու կառավարման մարմնի հաստատած կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները․ 3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ.
5. Եթե սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, ապա Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմորդը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցվելու կամ լիցենզիա տրամադրվելու կամ գրանցումը կամ լիցենզիայի տրամադրումը մերժվելու մասին որոշման կայացումը: Սույն մասով սահմանված դեպքերում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

6. Կենտրոնական բանկը կարող է նաև պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Սույն մասով սահմանված՝ Կենտրոնական բանկի պահանջի դեպքում դիմորդը պարտավոր է լրացուցիչ տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում՝ գրանցման կամ լիցենզիայի դիմումի քննության՝ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված երկամսյա, իսկ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայությունների մատուցման լիցենզիայի դեպքում մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով.
7. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում դիմորդին գրանցելու և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն գրանցումն ու լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը.
8. Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցում և լիցենզավորում է դիմորդին կամ մերժում է գրանցումն ու լիցենզավորումը դիմորդի կողմից դիմումը ներկայացվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է լիցենզիայի դիմումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Սույն կետում նշված որոշումների հետ միաժամանակ որոշում է ընդունվում նաև դիմորդի կանոնադրության, ղեկավարների և օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով այլ գրանցվող փոփոխությունների (առկայության դեպքում) վերաբերյալ.
9. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրանցման վկայականը և լիցենզիան կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումը հանձնել դիմորդին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

10. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել դիմորդի գրանցումն ու լիցենզավորումը կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու լիցենզիայի տրամադրումը, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    2) ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
    3) ներկայացված կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    4) ներկայացված գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    5) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով գործարար ծրագրին համապատասխան, դիմորդը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ.
    6) դիմորդի նշանակալից մասնակիցները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.
    7) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով դիմորդի նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը, ֆինանսական կամ կրիպտոակտիվների ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել դիմորդի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների բնականոն մատուցումը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը.
    8) չի վճարվել սույն օրենքով սահմանած կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.
    9) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ, կամ գործունեությունը նախատեսվում է իրականացնել այնպիսի սխեմաների գործադրմամբ, որոնք կարող են խաթարել կրիպտոակտիվների շուկայի անաղարտությունը կամ ֆինանսական կայունությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

10) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար նախատեսված տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    11) դիմորդը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին.
    12) դիմորդը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար սահմանված այլ պահանջները: