FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ֆինանսների նախարարը կազմավորում է Հանրային վերահսկողության խորհուրդը.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցները քաղաքականություն իրականացնող մարմին դիմելու դեպքում համարվում են սույն օրենքի իմաստով հավատարմագրված մասնագիտացված կառույցներ և պարտավոր են դիմելուն հաջորդող տասներկուամսյա ժամանակահատվածում իրենց հավատարմագրումը համապատասխանեցնել սույն օրենքով սահմանված պահանջներին.
3. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, որևէ մասնագիտացված կառույց չի հավատարմագրվում, ապա մասնագիտացված կառույցի՝ սույն օրենքով սահմանված գործառույթներն իրականացնում է քաղաքականություն իրականացնող մարմինը: Նշված դեպքում սույն օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված՝ աուդիտորական կազմակերպության և ֆիզիկական անձի՝ մասնագիտացված կառույցին անդամակցելու պահանջի փոխարեն կիրառվում է քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից վարվող՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու պահանջը: Ընդ որում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոխարեն կիրառվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» օրենքով աուդիտորական ծառայությունների իրականացման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը՝ յուրաքանչյուր տարվա համար, իսկ 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը չի կիրառվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի այն անդամներին, որոնք չունեն «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն աուդիտորի որակավորում, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն հաշվապահի որակավորում կամ նշված մասնագիտացված կառույցի տված աուդիտորի կամ հաշվապահի վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով տրվում է փորձագետ հաշվապահի որակավորման վկայական, որն ուժի մեջ է մնում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Նշված անձինք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով մինչև 2023 թվականի հունվարի 1-ն ստանալու սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորում.
5. Մասնագիտացված կառույցի ռեեստրը ենթակա է հրապարակման մինչև 2021 թվականի հունվարի 1-ը՝ իր պաշտոնական կայքում: