FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  22

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, հակակոռուպցիոն կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության.
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը.
4. Եթե հակակոռուպցիոն կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձը, իր դիմումի համաձայն, հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան.
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան.
6. Սույն օրենքի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: