FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ապրանքների դասակարգումը.
1. Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը նշվում են մաքսային հայտարարագրերում և մաքսային մարմիններ ներկայացվող` Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում՝ ըստ անհրաժեշտության.
2. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուից կարող է պահանջել ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները հայտարարատուն մաքսային մարմիններ է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 324-րդ և 325-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում.
4. Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ մաքսային մարմիններ ներկայացված տեղեկությունները հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո մաքսային հայտարարագրում հայտարարատուի հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ճշգրտելու, ինչպես նաև դասակարգման համար լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ապրանքների բացթողումը կատարվում է հայտարարատուի կողմից նախապես հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով՝ Միության մաքսային օրենսգրքի 121-րդ և 325-րդ հոդվածներին համապատասխան.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի տարածվում ոչ սակագնային կարգավորման ենթակա այն ապրանքների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված են ներմուծման և արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, որոնց առկայության դեպքում ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվում է, Միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, մինչև ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից որոշման կայացումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

6. Մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո՝ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո, ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը կազմում է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա մաքսային մարմինն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում.
7. Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևը, որոշման ընդունման կարգն ու ժամկետները սահմանում է Կոմիտեն.
8. Մաքսային մարմնի ընդունած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը ներառում է հետևյալ տեղեկությունները.
    1) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի անվանումը, ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
    2) հայտարարատուի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
    3) ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ՝ ամսաթիվ) և այն հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու համարը, որով հայտարարագրվել է դասակարգվող ապրանքը, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ապրանքի համարը, որի համար ընդունվել է ապրանքի դասակարգման մասին որոշումը.
    4) ապրանքի անվանումը (մանրամասն նկարագիրը).
    5) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ տեղեկությունները.
    6) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը, իսկ Միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում, եթե ապրանքների դասակարգման ժամանակ մաքսային մարմնի մոտ բացակայում են ապրանքների առանձնահատկությունների, դրանց անվանումների վերաբերյալ հստակ տվյալներ կամ 10 նիշի մակարդակով ապրանքների դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ ելնելով ապրանքի դասակարգման հատկանիշների վրա ազդեցություն ունեցող առանձնահատկությունների վերաբերյալ տվյալներից՝ առնվազն ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը.
    7) ընդունված որոշման հիմնավորումը, պատճառը և ԱՏԳ ԱԱ մեկնաբանման համապատասխան կանոնին հղումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

9. Ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը կարող է տրամադրվել մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով կամ թղթային կրիչով: Թղթային կրիչով ապրանքի դասակարգման որոշումը կարող է տրամադրվել մաքսային մարմինների պաշտոնական ձևաթղթով` մաքսային մարմնի նամակով, կամ կարող է համարվել ստուգում իրականացնելու վերաբերյալ որոշման կամ մաքսային և այլ վճարների կամ տույժերի գանձման վերաբերյալ որոշման բաղկացուցիչ մաս, եթե այդպիսի որոշումները կայացվում են ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ.
10. Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը պարտադիր է հայտարարատուի համար.
11. Մինչև ապրանքները բաց թողնելը ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում այն տրամադրվում է հայտարարատուին մինչև ապրանքների բացթողման ժամկետը.
12. Ապրանքների բացթողումից հետո մաքսային ստուգման ընթացքում ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ընդունման դեպքում այն ուղարկվում է հայտարարատուին մաքսային ստուգման ակտի հետ.
13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում ԱՏԳ ԱԱ ծածկագրի փոփոխության հետևանքով մաքսատուրքի, հարկերի չվճարված կամ պակաս վճարված գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված` սույն օրենքով սահմանված տույժերի և տուգանքների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան.
14. Ապրանքները բաց թողնելու նպատակով ապրանքների դասակարգման հարցերով հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մասնագիտական աջակցություն տրամադրելու համար Կոմիտեն կարող է սահմանել ապրանքների դասակարգման վերաբերյալ տեղեկությունների հայտարարագրման առանձնահատկություններ.
15. Ապրանքները բաց թողնելու նպատակով հայտարարատուն կամ նրա լիազորած անձը սույն հոդվածի 14-րդ մասում նշված առանձնահատկություններից օգտվում է կամավոր.
16. Անկախ սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգավորումից՝ հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կարող է նշել ապրանքների դասակարգման վերաբերյալ իր կողմից ճիշտ համարվող տեղեկությունները։