Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 188 Մաքսային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը. 1. Մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության միջոցների ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ. 2. Ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է մաքսային մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Միության մաքսային օրենսդրության, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և մաքսային մարմիններին վերապահված այլ ոլորտներում խախտումները կանխարգելելու նպատակով։ Մաքսային մարմիններին վերապահված հսկողության իրականացման ընթացքում ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է այնպիսի խախտումներին հակազդելու նպատակով, որոնք՝ 1) ունեն կրկնվող բնույթ. 2) կապված են մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև Կառավարության սահմանած՝ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված ռեզիդենտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման հետ. 3) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ. 4) վտանգում են հայրենական ապրանք արտադրողների մրցունակությունը. 5) առնչվում են մաքսային մարմիններին վերապահված` Միության և Հայաստանի Հանրապետության այլ շահերին. 3. Ռիսկերի կառավարման համակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն օրենքին համապատասխան. 4. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 378-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման ռազմավարությունը և մարտավարությունը, ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը և ռիսկերի գնահատման աստիճանները. 5. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 378-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, Կառավարության սահմանած կարգով համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է այն անձանց օրինապահությունը, որոնց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջանում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 188 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Կոմիտեն: |